26.11.2024
Զարգացնել ռազմավարական դաշնակցությունը ՌԴ հետ, բայց զգույշ լինել գնահատականներում. Քեռյան
prev Նախորդ նորություն

«Կենդանաբանական այգին առաջին հերթին պետք է լավ կառավարիչ ունենա». Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժ/պ Էդմոն Ղազարյանին: Անդրադառնալով հանգստի գոտում առկա խնդիրներին՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ ոլորտը կանոնակարգելու համար այգին առաջին հերթին պետք է լավ կառավարիչ ունենա:


«Այն խնդիրները, որոնք այսօր առկա են Կենդանաբանական այգում, պահանջում են արդյունավետ կառավարում, ամենօրյա վերահսկողություն ու հետևողական աշխատանք: Ինչ վերաբերում է մասնագիտական հարցերին, ապա առաջիկայում այգին կունենա նաև նոր փոխտնօրեն, և ձևավորված կառավարման խորհրդի հետ համատեղ, համոզված եմ, կգտնենք արդյունավետ լուծումներ»,- ընդգծել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել նախկին տնօրեն Արևիկ Մկրտչյանին՝ կատարած աշխատանքի համար:


Քաղաքապետ Սարգսյանը շրջել է նաև այգու տարածքում, տեղում ծանոթացել առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: