Զարգացնել ռազմավարական դաշնակցությունը ՌԴ հետ, բայց զգույշ լինել գնահատականներում. Քեռյան
Կան փորձագետներ, որոնք պնդում են, որ Ռուսաստանից պոկվելով Հայաստանը կստանա Արևմուտքի հովանավորությունն ու աջակցությունը: Սա սին թեզ է, որովհետև խնդիրները պատկերացնող յուրաքանչյուր անձ կհասկանա, որ այս պահին Հայաստանը Արևմուտքին չի հետաքրքրում և միակ հետաքրքրությունը Ռուսաստանին թուլացնելու մեջ է: Այս մասին «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության կողմից հրավիրված կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Նրա չբացառեց, որ ուկրաինական իրադարձությունները կարող են գեներացնել ռազմական բախումներ Արցախում. "Վտանգը քանի գնում է մեծանում է: Խնդիրն այն է, որ որքան էլ ցավալի է, բայց թուրքական դիվանագիոտթյունը կարողացավ հերթական անգամ խաբել ՌԴ քաղաքական էլիտային և էականորեն խարխլել են Հարավային Կովկասի անվտանգային համակարգը: Հայաստանը գրեթե անպաշտպան վիճակում է պատերազմից հետո, այնպես որ բացառված չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը դա օգտագործի մեր դեմ",- ասաց Քեռյանը:
Նա կոչ արեց զարգացնել և պահպանել ՀՀ ռազմավարական դաշնակցությունը ՌԴ հետ, բայց զգույշ լինել գնահատականներում:
"Արևմուտքը պատրաստվում է կիրառել պատժամիջոցներ ՌԴ դաշնակից երկրների նկատմամբ ևս, իսկ դա կարող է թուլացնել Հայաստանի պոտենցիալը, ինչն ուղղակի դա ակնհայտ է",- շեշտեց Քեռյանը:
Նաև հավելեց՝ ՀՀ իշխանությունները պետք է գրագետ արտաքին քաղաքական կուրս վարեն, դա է միակ ճիշտ ուղին: