19.04.2025
Զրպարտություն. Արցախի նախագահը չի բացառում դատարան դիմելու հնարավորությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են իրավիճակը Փառուխ գյուղում

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժման, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքների և կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու հետևանքով ստեղծված իրավիճակը։

Գնահատելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ԱՄՆ կողմից տրված գնահատականը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունն իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, կարևորել միջազգային հանրության կողմից խնդրի հետևողական հասցեագրումը։


 

Առանց ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության հնարավոր չէ ապահովել երկրի անվտանգությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար