12.07.2025
ՀՀ խորհրդարանական ընտրություններն անցել են երկրի օրենսդրությանը համապատասխան. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ
21.06.2021
ՀՀ խորհրդարանական ընտրություններն անցել են երկրի օրենսդրությանը համապատասխան. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ

ԵԱՀԿ-ի և ԵԽԽՎ-ի դիտորդների համատեղ խումբը հետեւել է ոչ միայն ընտրությունների օրը քվեարկության ընթացքին, այլեւ Հայաստանում նախընտրական քարոզարշավին: Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) առաքելության ղեկավար Օուեն Մերֆին։ «Հայաստանի կառավարությունն այդ ողջ ընթացքում հրապարակայնություն է ցուցաբերել», - ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի խորհրդարանի ընտրություններն անցել են երկրի օրենսդրությանը համապատասխան: «Այս ընտրություններն անցել են ազգային օրենսդրությանը եւ միջազգային պարտավորություններին համապատասխան, որոնք ստանձնել են Հայաստանը և ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրները», - ընդգծել է նա: VERELQ-ը հիշեցնում է, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել 2 մլն 593 հազար 572 մարդ։ Ընտրություններին մասնակցել է 21 կուսակցություն եւ 4 դաշինք, ընդամենը 2510 թեկնածու: Ըստ ԿԸՀ-ի ամփոփ տվյալների՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 53,92 տոկոս (687 251), Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը ՝ 21,04 տոկոս (268 165):