4.12.2024
Դեսպան Մակունցը ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է Արցախում լարվածության աճը
prev Նախորդ նորություն

Արցախի ՊԲ-ն բացարձակ սուտ է համարում Ադրեբջանի ՊՆ-ի հայտարարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների փորձի վերաբերյալ բացարձակ սուտ է:


Ինչպես հայտնում են Արցախի ՊՆ-ից, դա սեփական սադրանքները կոծկելու պարզունակ նպատակ է հետապնդում:


Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում, համաձայն Արցախի ՊՆ-ի հաղորդագրության, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: 


ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: