Հինգշաբթի և ուրբաթ օրը Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի հետ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցակիցները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում շփման գծում, հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շփման գծում»,- լրագրողներին ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, «որը ձևավորվել է ադրբեջանական զորքերի առաջխաղացման հետևանքով ռուս խաղաղապահների պատասխանատվության ոլորտում»: Հայաստանի ղեկավարն իրավիճակը անվանել է լարված և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական զինուժն իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու անհրաժեշտությունը։