Հայաստանում հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166427 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 641626 վերջին մեկ օրում` 2144 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 6557 պացիենտ. մեկ օրում նվազել է 461-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 156053 անձ` վերջին մեկ օրում 649 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3056 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 761 է: