Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում գտնվող Մակուն կամուրջը ավիրվել է: Այս մասին ահազանգում է «Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը» («Caucasus Heritage Watch»), հրապարակելով արբանյակային լուսանկարներ: Համաձայն դրանց, կամուրջը քանդվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո, ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ աղբյուրի, պատճառը ոչ միայն գետի հատվածում արվող ճանապարհաշինարարական աշխատանքներն են, այլև այն, որ ադրբեջանական կողմը ինժեներական աշխատանքներ է տանում՝ փորձելով փոխել Իշխանագետի հունը: