Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը մրցեց ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին 4:1 հաշվով: