26.11.2024
Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ հանուն «ապրել խաղաղ» հորինվածքի. Ասրյան
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 22 նոր դեպք և 3 մահ մեկ օրում

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 22 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 423-ի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Վերջին մեկ օրում կատարվել է 2430 թեստավորում, թեստավորումների ընդհանուր թիվը 2 961 990 է:


Փաստացի այս պահին բուժվում է 2451 պացիենտ, նվազել է 39-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409 693 անձ, վերջին մեկ օրում՝ 58-ը:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8607 է: