Էրդողանի հետ հանդիպում նախատեսված չէ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, պատասխանելով օգտատիրոջ հարցին, պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Օգտատերը, մասնավորապես, հիշեցրել է, որ ըստ այլ երկրների աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահին հանդիպելու առաջարկ է արել: Պապիկյանը հայտարարեց, որ չի պատրաստվում մեկնաբանել Էրդողանին «Կարծում եմ՝ ինչ մեկնաբանություն տրվել է, բավարար է», - նշել է նա։