26.07.2025
Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների խնդիրները ՄԻՊ ուշադրության կենտրոնում են. Գրիգորյան
prev Նախորդ նորություն

ՀՀ Նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին:


Ողջունելով դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Նոուրուզի՝ իրանական Ամանորի առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները:


Հանրապետության նախագահը և Իրանի դեսպանը երկուստեք կարևորել են բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերու­թյունների շարունակաբար խորացումն ու ամրապնդումը:


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իրանական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:


 


 

ՀՀ նախագահն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին