25.05.2025
Մարտունի քաղաքում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինաշխատանքները
19.05.2021
Մարտունի քաղաքում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինաշխատանքները

«ՖԵՐԶԻՏ» շինարարական կազմակերպության կողմից ԱՀ Մարտունի քաղաքում սկսվել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները: Շինարարական կազմակերպության տնօրեն Արթուր Խաչատրյանն ասել է, որ գործընթացը մեկնարկել է մեկ շաբաթ առաջ, հայտնում է «Արցախպրես»-ը: Նրա խոսքով՝ Մարտունու հին հիվանդանոցի տեղում կառուցվելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող 4 հինգհարկանի նոր շենք՝ 116 բնակարաններով: «Շենքերը կունենան նկուղային հարկեր: Կկառուցենք նաև խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի մերձակա տարածքը: Շինարարությանը զուգահեռ՝ մարտունեցիների համար կվերանորոգենք նաև Մարտունու հին լողավազանը(պլյաժ): Նորակառույց շենքերի բնակարանները շահառուներին կտրամադրվեն սոցիալական տարբեր ծրագրերով»,- ավելացրել է Ա. Խաչատրյանը: