Մայիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունեց ՌԴ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևիին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի, զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: