Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մայիսի 19-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - տեղեկացրել են նախարարությունում: