«Ալիգատորը» Հայաստանի երկնքում. ռուս օդաչուներն ավարտել են ուսումնական թռիչքները
Հարավային ռազմական օկրուգի Էրեբունի ավիաբազայի օդաչուներն ուսումնական թռիչքներ են իրականացրել Հայաստանի բարձր լեռնային տեղանքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հարավային ռազմական օկրուգի օդաչուները ուսումնական թռիչքներ են իրականացրել բարձր լեռնային տեղանքում։
Ka-52 Alligator հետախուզական և հարվածային ուղղաթիռների և Mi-8MTV-5 օդադեսանտային տրանսպորտային ուղղաթիռների անձնակազմերը թռիչքներ են իրականացրել ծանր օդերևութաբանական պայմաններում, որոնողափրկարարական աշխատանքներ սավառնող ռեժիմով, պայմանականորեն վիրավորված զինվորականների որոնում և տարհանում։
Ուսումնական առաջադրանքների առանձնահատկությունն էր ուղղաթիռի վայրէջքը մեկ անջատված շարժիչով, ինչպես նաև սահմանափակ տեսանելիության, քամու ուժեղ պոռթկումների պայմաններում՝ գիշերը։ Բացի այդ, անձնակազմերը թռչել են Ալագյազի բարձր լեռնաշղթայի վրայով։
Նաև ուշադրություն է դարձվել կազմավորման ցամաքային և ինժեներական անձնակազմի աշխատանքին, որն ապահովում է ուղղաթիռների պատրաստում և ուսումնական թռիչքների կազմակերպում։
Ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 100 զինծառայող, ներգրավվել է Հարավային ռազմական օկրուգի շուրջ 50 միավոր զինտեխնիկա։