1.11.2025
Ղարաբաղ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ. Արարատ Միրզոյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ
28.08.2021
Ղարաբաղ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ. Արարատ Միրզոյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով օգոստոսի 31-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, սա Արարատ Միրզոյանի առաջին արտերկրյա այցն է պաշտոնում  նշանակվելուց հետո: Նշվում է, որ ԱԳ նախարարները կքննարկեն մի շարք հարցեր, որոնք առնչվում են տարբեր ոլորտներում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված հետագա քայլերի ձեռնարկմանը, ընդհանուր ինտեգրացիոն միություններում՝ ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ՄԱԿ-ում, ՀԱՊԿ-ում և մյուս միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների կոորդինացմանը: Կքննարկվի նաև ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին կնքված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում և հումանիտար հարցերն ու Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: "Ակնկալում ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը",- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: