2.04.2025
Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել
prev Նախորդ նորություն

Թուրքիան մտադիր չԷ ԱՄՆ ճնշման տակ հրաժարվել С-400 համակարգերից. Իսմայիլ Դեմիր

Թուրքիան չի քննարկում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ճնշման տակ С-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելու հարցը։ Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։


«Սա մեզ համար քննարկման առարկա չէ: Մենք նախկինում քննարկել ենք այդ հարցը, իսկ հիմա պարզապես շարունակում ենք (Ռուսաստանի հետ համագործակցությունը): Դրանից հրաժարվելը նույնիսկ չի քննարկվում», - ասել է քաղաքական գործիչը հրապարակմանը:


Նա նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը խաղաղություն ապահովելն է և Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելը։


«Ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու Թուրքիան պետք է հրաժարվի մեր С-400-ներից և դրանք հանձնի Ուկրաինային, «Իզվեստիային» ասել է Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան։ «Դրա նրանց ինչին է պետք: Այդ համալիրները աշխատում են, ավելի հուսալի համակարգեր են, քան Patriot-ը: Կարծում եմ ՝ Թուրքիան ԱՄՆ-ին ենթարկվելու խնդիր չունի»:


Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ ԱՄՆ-ն Անկարայի հետ բանակցություններ է վարում Կիեւին C-400 զենիթահրթիռային համակարգեր փոխանցելու շուրջ՝ Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչի արտադրության ամերիկյան ծրագրին վերադարձնելու եւ Անկարայից պատժամիջոցների չեղարկման դիմաց:


 

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն