2.04.2025
Թուրքիան մտադիր չԷ ԱՄՆ ճնշման տակ հրաժարվել С-400 համակարգերից. Իսմայիլ Դեմիր
prev Նախորդ նորություն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 6-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:


Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի ընթացքը և դրա իրականացմանն առնչվող հարցեր:


ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստան-ԵԽ համագործակցության շրջանակներում զինված ուժերում իրազեկվածության բարձրացման, մարդու իրավունքների՝ այդ թվում կին զինծառայողների իրավունքների պաշտպանության և զինվորական գործերով իրավական գործընթացների արդյունավետության ամրապնդման, ռազմական կրթության զարգացման ու շարունակականության ապահովման, անձնակազմի հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքները։


Սուրեն Պապիկյանը կարևորել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շարունակականությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունը համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:


 


 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ժամանակներս կայցելի Իրան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն