10.09.2026
ԱՄՆ-ն կարող է ԻՀՊԿ-ն հանել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից. Axios
prev Նախորդ նորություն

Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել

Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքներն Արցախում դեռևս չեն ավարտվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:


«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:


Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում:


 


 

Թուրքիան մտադիր չԷ ԱՄՆ ճնշման տակ հրաժարվել С-400 համակարգերից. Իսմայիլ Դեմիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Oliver Matthys / EPA / TASS
07.09.2026
Եվրահանձնաժողովը գնահատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հեռանկարները