5.04.2026
Թեհրանը համաձայնել է դադարեցնել Վիեննայի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն կարող է ԻՀՊԿ-ն հանել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից. Axios

Սպիտակ տան վարչակազմը դիտարկում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Միացյալ Նահանգների տարածքում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների ցուցակից հանելու հնարավորությունը:


Այս մասին հայտնել Է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելական երեք եւ ամերիկյան երկու աղբյուր։


"Այդ որոշումն ուղղակիորեն կապված չէ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու մասին նախապատրաստվող համաձայնագրի հետ", - ասված է հաղորդագրության մեջ:


Ընդ որում, ընդգծվում է, որ այդ որոշումը (բացառություն են իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ահաբեկչական կազմակերպությունների ցանկից - խմբ.) դիտարկվում է միայն որպես հնարավոր և դեռևս չի ընդունվել։


Սակայն դրա ընդունման դեպքում ԱՄՆ-ն կարող է իրեն իրավունք վերապահել վերանայել ԻՀՊԿ-ի կարգավիճակը, եթե համարի, որ Իրանը չի կատարում տարածաշրջանում ապաԷսկալացման պարտավորությունները:


Մինչդեռ պարբերականի աղբյուրները չեն թաքցնում, որ Իսրայելում մտահոգված են` Սպիտակ տունը Իրանից կոնկրետ պարտավորություններ չի պահանջել՝ տարածաշրջանում ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին հարվածներ չհասցնելու համար:

Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար