23.11.2024
Քաղաքական դրդապատճառներ, խիստ մտահոգիչ. Արման Թաթոյանը ՊՆ պաշտոնական տեսանյութի մասին
prev Նախորդ նորություն

Լիլիթ Մակունցը սենատորին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Մարտի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանիպում է ունեցել ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդի հետ։

Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել սենատորին Հայաստանին և հայ ժողովրդին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։

Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով ԼՂ-ում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարման փորձերը։ Այդ համատեքստում դեսպան Մակունցը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: