24.11.2024
Պեսկովը բարձր է գնահատել Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի միայն երկրին իրական սպառնալիքի դեպքում. Պեսկով

Ռուսաստանը միջուկային զենքի կիրառմանը կդիմի միայն երկրի գոյությանը իրական սպառնալիքի դեպքում։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է EADaily-ն։


«Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն գտնվում է հանրային տիրույթում, կարող եք կարդալ բոլոր պատճառները, թե ինչու կարելի է միջուկային զենք օգտագործել։ Այսինքն՝ եթե վտանգ կա երկրի գոյությանը, ապա այն կարող է օգտագործվել մեր հայեցակարգին համապատասխան»,- ասել է Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում։


Կրեմլի խոսնակը նշել է, որ տեքստում զանգվածային ոչնչացման զենք կիրառելու այլ պատճառներ չկան։