4.10.2024
Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի միայն երկրին իրական սպառնալիքի դեպքում. Պեսկով
prev Նախորդ նորություն

ԵՄ-ում հայտարարել են Արցախ գազի մատակարարումը շուտափույթ վերսկսելու անհրաժեշտության մասին

ԵՄ-ում հայտարարել են Արցախ գազի մատակարարումների շուտափույթ վերսկսելու անհրաժեշտության մասին։


Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստենը։


Նրա խոսքով, հրատապ է վերսկսել գազի մատակարարումը տեղի բնակիչներին։ Հատկապես ներկայիս եղանակային պայմաններում։


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախ գազամատակարարումը` շատ ցուրտ եղանակային պայմաններում բնակչությանը զրկելով ջեռուցման կարեւոր ռեսուրսից։ Արցախի ԱԳՆ-ն Ադրբեջանի պահվածքը որակել է հումանիտար ահաբեկչություն։ Մինչդեռ հաղորդվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հրամանատարի մակարդակով այս հարցով բանակցում է ադրբեջանական կողմի հետ։


Հայաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է միջազգային հանրության հստակ արձագանքը՝ կանխելու հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների անմիջական և անխոչընդոտ ներգրավումը Լեռնային Ղարաբաղում։


 

Պուտինը հանձնարարել է ոչ բարեկամ երկրներից գազի դիմաց վճարումներ ընդունել միայն ռուբլիով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում