12.07.2025
ՀԱԲ-ը՝ «Հայոց ազգային բանակը» միանում է «Հայաստան» դաշինքին
15.06.2021
ՀԱԲ-ը՝ «Հայոց ազգային բանակը» միանում է «Հայաստան» դաշինքին

«Հայոց ազգային բանակ» (ՀԱԲ) ռազմական միավորումը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ սատարում է «Հայաստան» դաշինքին և Ռոբերտ Քոչարյանին:«Երկիրը պատած արհավիրքից հետո Արցախի զգալի մասի կորուստը, պատերազմի աղետալի հետևանքները և արտաքին ուժերի առավել մեծ սպառնալիքը ուղիղ վտանգել են մեր պետականության հիմնասյուները, խաթարել ազգային համերաշխությունն ու միասնականությունը։ Ստեղծված ծանր իրադրությունը և ներքաղաքական խորը ճգնաժամը նոր վտանգների առջև է կանգնեցրել երկիրը՝ կենսական դարձնելով ծագած լրջագույն մարտահրավերները առաջիկա խորհրդարանական ընտրություններով հրատապ լուծելու անհրաժեշտությունը։Ուստի «Հայոց ազգային բանակը» (ՀԱԲ) իր ողջ կարողություններով հանդերձ սատարում է «Հայաստան» դաշինքին և Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը։ Հավատարիմ մնալով ՀԱԲ-ի որդեգրած սկզբունքներին, մենք կոչ ենք անում մեր անդամներին, համակիրներին և դաշնակից կազմակերպություններին նույնպես բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ուժեղ Հայաստան կերտելու գործընթացին և միտված մնալ պետության և պետականության պահպանման մեր սուրբ պայքարին»։Հիշեցնենք, ռազմական միավորումը կազմավորվել է 1989 թվականի ապրիլի 24-ին Երևանում։