«Հինգերորդ շարասյան» ներկայացուցիչները սկսեցին գրոհել հայ-ռուսական դաշինքը։ Այս «կարոտած թուրքերը» երազում են Ռուսաստանի պարտության մասին, որի արդյունքում Հայաստանը վերջնականապես կվերածվի թուրք-ադրբեջանական վիլայեթի։
Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն Telegram-ի իր ալիքում գրել է.
«Ռուսաստան-Արևմուտք հակամարտության սրման պայմաններում Հայաստանում ակտիվացել է «հինգերորդ շարասյունը»՝ սպասարկելով ՆԱՏՕ-ի և թուրքերի շահերը։ «Հինգերորդ շարասյան» ներկայացուցիչներն սկսեցին գրոհել հայ-ռուսական դաշինքը։
Ավելին, մի կողմ դնելով Հայաստանի և Արցախի էկզիստենցիալ անվտանգության շահերը, նրանք նպատակաուղղված նախաձեռնեցին հակառուսական հայտարարությունների նոր ալիք։
Այս «կարոտած թուրքերը» երազում են Ռուսաստանի պարտության մասին, որի արդյունքում Հայաստանը վերջնականապես կվերածվի թուրք-ադրբեջանական վիլայեթի։
Պատմությունը ցույց է տվել, որ ինչպես 1920-ին, այնպես էլ 2020-ին Ռուսաստանը թույլ չտվեց մեր Հայրենիքի վերջնական և ամբողջական «թրքացումը»։
Արևմուտքը և՛ 100 տարի առաջ, և՛ հիմա, չկարողացավ և չցանկացավ կասեցնել թուրքական միջամտությունը։
Բավական է ոչխարի մորթով գայլի նման ստոր «թուրքանատոական խաղեր» խաղալ Հայաստանի ու հայ ժողովրդի դժբախտության համար։
Այդ մարդիկ անխնա քննադատում են «նախկիններին» ու Ռուսաստանին, բայց ոչ մի խոսք կապիտուլատորի ու թուրք-ադրբեջանական ղեկավարության մասին։
Հայ-ռուսական դաշինքն այլընտրանք չունի, իսկ ով դեմ է, դառնում է «թուրքական վիլայեթի» կողմնակից։ Ժամանակն է հասկանալու, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Արեւմուտքն ու Թուրքիան դաշնակիցներ են»,- գրել է նա։