Ուկրաինական ճգնաժամի լուծման բանալին Պեկինում է. Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանն անդրադարձել է հարցին, թե որտե՞ղ է ուկրաինական ճգնաժամի լուծման բանալին։
"Աստիճանաբար ինձ մոտ կարծրանում է այն համոզմունքը, որ բանալին Պեկինում է։
Մինչ պատերազմը Պուտինի այցը Պեկին և բանակցությունները, որոնց բովանդակությունը լրիվ չբացվեց, բայց դժվար չէր կռահել ինչ են խոսել Սին Ցզի Պինն ու Պուտինը։ Աջակցում ենք Թայվանի հարցում, դուք էլ մեզ փրկում եք պատժամիջոցներից։ Իրադրության կարևորությունը հասկանալով, Բայդենը ուլտիմատիվ հեռավար հանդիպեց ՉԺՀ նախագահի հետ և ուղղակիորեն զգուշացրեց ինչ հետևանքներ կունենա Աջակցությունը Ռուսաստանին։ Եթե չեմ սխալվում ԱՄՆ առաջին տեղում է չինական արտաքին առևտրային գործընկեր պետությունների շարքում, Ռուսաստանը 11-րդը։
Գրեթե անհավանական է, որ Պեկինում գնան այդպիսի մեծ ռիսկի և անտեսեն Վաշինգտոնյան զգուշացումները։ Հիշենք նաև, ՉԺՀ "հեգեմոնիզմի" դեմ պայքարի ավանդական արտաքին քաղաքական հայեցակարգը, որն անթույլատրելի է համարում Ռուսաստանի և ԱՄՆ գլոբալ դիկտատի ձգտումները։ Այնպես, որ այս անգամ էլ չինացիները մանևրելու են, դժվարացնելով ռուսների գործերը",- գրել է Քեռյանը Facebook-ի իր էջում։