Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է ընդդիմության և իշխող «Վրացական երազանք» կուսակցության միջև ապրիլի 19-ին ընտրական համակարգի բարեփոխման շուրջ պայմանավորված հարցերով ձեռք բերված համաձայնությունը: «Իշխող կուսակցության և ընդդիմության միջև ապրիլի 19-ի համաձայնագրով նախատեսված հարցերի համաձայնեցումը ընտրական համակարգի բարեփոխումների վերաբերյալ և առաջիկա օրերին Վենետիկի հանձնաժողով այդ համաձայնեցված փաստաթղթի ուղարկումը կարելի է միայն ողջունել։ Կարևոր է այդ համաձայնագրի բոլոր կետերի ժամանակին կատարումը։ Ընտրական բարեփոխումը քայլ առաջ կլինի երկրի ապագա ժողովրդավարական զարգացման համար», - գրել է Սալոմե Զուրաբիշվիլին Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում։