26.11.2024
Հայաստանում ընդհանուր պատվաստվածների թիվը կազմում է 2 096 312. ԱՆ
prev Նախորդ նորություն

ՀԿԵ-ն այս տարի ենթակառուցվածքի զարգացմանը կուղղի ավելի քան 2,6 մլրդ դրամ

2022 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2 մլրդ 665 մլն դրամ կհատկացնի ենթակառուցվածքների զարգացման և պահպանման ծրագրերին, ինչը դրականորեն կազդի երկաթուղու երթևեկության անվտանգության մակարդակի վրա։ Այս մասին նշվել է ՀԿԵ Տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդի նիստում՝ նվիրված 2021 թվականի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացման արդյունքներին և ընթացիկ տարվա պլաններին։


Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։


Մասնավորապես, 2,4 մլրդ դրամի ներդրում կկատարվի ռելսային օբյեկտներում, մոտ 200 մլն դրամը՝ էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման ոլորտում։ 60 մլն դրամ կուղղվի ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի տնտեսությանը։


2022 թվականին նախատեսվում է ուղու հիմնանորոգում 8 կմ ընդհանուր ծավալով։ Երկաթուղու ողջ երկարությամբ նախատեսվում է փոխարինել 17,5 հազար երկաթբետոնե և գրեթե 5 հազար փայտե շպալեր։ Երկաթուղում երթևեկության անվտանգությունը բարելավելու նպատակով այս տարի նախատեսվում է նաև շարունակել չարտոնված անցումները վերացնելու քաղաքականությունը, որն ընկերությունը ակտիվորեն գործարկել է 2021թ.


Ինչպես հանդիպման ժամանակ նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, երկաթուղու սարքավորումների արդիականացումը և զարգացումը ընկերության գործունեության առանցքային ուղղություններից մեկն է, քանի որ դա բարձրացնում է երկաթուղու երթևեկության անվտանգության մակարդակը։


«Չնայած վազքուղիների վիճակի միավորի բարձրացմանը, որը մենք գրանցում ենք ամեն տարի, ընթացիկ տարվա պլանները պետք է ավարտին հասցվեն ամբողջությամբ և ժամանակին։ Խոսքը գնացքների երթեւեկության անվտանգության մասին է, եւ, համապատասխանաբար, ընկերության նկատմամբ քաղաքացիների եւ գործընկերների վստահության մասին՝ դրա անխափան եւ անվտանգ աշխատանքի վերաբերյալ»,- նշել է Մելնիկովը։