Ինչո՞ւ պետք է Հայաստանը տուրք տա թուրք-ադրբեջանական շանտաժին. մեծ պաուզա է պետք
Առանց Արցախի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման ու խնդրի լուծման անթույլատրելի է Ադրբեջանի հետ գնալ սահմազատման ու սահմանագծման։ Այս մասին գրում է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:
"Ի՞նչ խաղաղության պայմանագրի կնքում, ի՞նչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, եթե Արցախի անվտանգության ու անկախության ճանաչման հարցը լուծված չէ։
Կիպրոսը 1974 թվականից խնդիր ունի թուրքերի հետ, բայց հրաժարվում է թուրքական պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել, չնայած ճնշումներին։
Նույն վիճակում է Սերբիան, հրաժարվելով ճանաչել Կոսովոն, չնայած Արեւմուտքի ճնշումներին։ Ինչո՞ւ պետք է Հայաստանը տուրք տա թուրք-ադրբեջանական շանտաժին։
Հազար եմ ասել, հիմա պետք է մեծ պաուզա վերցնել , քանի որ մեզ համար ամենավատ պայմաններն են դրված։
Այդքան չի կարելի աթոռապաշտ, ապազգային ու սեփական պետությունն ատող լինել։ Շատ էլ «ձայն են տվել», հիմա ի՞նչ, մինչեւ վերջ պետության «հերը» պետք է անիծե՞ք",- գրել է Շարմազանովը Facebook-ի իր էջում։