23.11.2024
ԱԺ-ում Արցախի հարցով հրատապ քննարկումները կանցկացվեն դռնփակ
prev Նախորդ նորություն

Գազ դեռ չկա. ռուս խաղաղապահները բանակցում են Ադրբեջանի հետ

Արցախում դեռ գազամատակարարումը չի վերականգնվել: 


VERELQ-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշեց, որ բանակցությունները շարունակվում են.


"Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ",- ասաց  նա:


Հիշեցնենք, նախօրեին երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։


"Ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը",- ասված է հաղորդագրության մեջ։