4.10.2024
Ադրբեջանը երբ ցանկանա դադարեցնելու է Արցախի գազամատակարարումը. Թաթոյան
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում Արցախի հարցով հրատապ քննարկումները կանցկացվեն դռնփակ

Ընդդիմության խնդրանքով Արցախում հումանիտար իրավիճակի շուրջ հրատապ քննարկումներին կմասնակցեն նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


Իշխող մեծամասնության նախաձեռնությամբ հրատապ քննարկումներ կանցկացվեն դռնփակ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ այս հարցի քննարկումները կարող են պարունակել Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրների վրա ազդող ասպեկտներ։ Կոնջորյանն ընդգծեց, որ իշխող ուժը շահագրգռված է առարկայական քննարկումներով, և այդ շահագրգռվածության մասին կարելի է դատել՝ հաշվի առնելով ԱԳ նախարարի և փոխվարչապետի մասնակցությունը։


Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց հրատապ քննարկումներն անցկացնել մասամբ բաց ռեժիմով՝ փակ ռեժիմի անցնել միայն անվտանգությանը ազդող հարցերի դեպքում։ Սակայն նախաձեռնությունը մերժվեց։ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն առաջարկեց այս դեպքում հրատապ քննարկումների հրավիրել ԼՂՀ մի քանի պատգամավորների, ովքեր այս օրերին այցով գտնվում են Երևանում։ Փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն առաջարկեց այս հարցը քննարկել աշխատանքային կարգով։

Գազ դեռ չկա. ռուս խաղաղապահները բանակցում են Ադրբեջանի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում