25.07.2025
ՀՀ նախագահն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին:


Նախագահ Խաչատուրյանը ջերմությամբ է խոսել հայ-վրացական բազմադարյա կապերի ու բարիդրացիական հարաբերությունների մասին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության հետագա զարգացման կարևորությունը:


Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի:


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական հարաբերությունների օրակարգի, համագործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ:


Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:


 


 

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների խնդիրները ՄԻՊ ուշադրության կենտրոնում են. Գրիգորյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին