9.06.2025
ԱՄՆ դեսպանին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանագծին և ԼՂ-ում տիրող իրավիճակը
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին:


Ինչպես  հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Մխիթար Հայրապետյանը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել հիմնադրամի ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում հիմնադրամի ծավալած գործունեությանը:


Երկուստեք կարևորվել է հիմնադրամի ծրագրերում Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավումը:


ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հիմնադրամի ծրագրերին՝ կարևորելով որակյալ կրթական ծրագրերի իրականացումը:


 

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը