23.11.2024
Մամուլ. Ինչո՞ւ է ուշանում Տիգրան Ավինյանը
prev Նախորդ նորություն

Արևմուտքն ուղին սխալ է ընտրել, ճգնաժամը չի տապալի ՌԴ-ին․ Ղևոնդյան

Երբ ասում են ՌԴ-ն չի դիմանա սանկցիաներին ու ճգնաժամին, ինձ մոտ մի հարց է առաջանում. կարող եք հիշել մի 3 տարուց ավել ձգվող շրջափուլ, երբ ՌԴ-ն, մեծ հաշվով, ճգնաժամերի մեջ չի եղել։ Այս մասին գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն ու շարունակում․

"Ճգնաժամը Արևմուտքի պատկերացմամբ ռեսուրսային ու հնարավորությունների սղությունն է ու պետական իմունիտետի թուլացումը, իսկ ռուսական ընկալմամբ՝ կյանքի սովորական վիճակ ու երբեմն ազգային մոբիլիզացիայի հիմք։

Այնպես որ ուղին սխալ է ընտրված. ավելին` այն այլ հետևանքների կարող է բերել, որը միգուցե "ֆիլմի գլխավոր մեղավորին" առավել ազդեցիկ կսարքի հետագա մրցապայքարում։

Բնության մեջ էլ է այդպես` վիրավոր արջը ոչ միայն չի հանձնվում, այլ կործանում է իր շուրջ ամեն բան։ Դուք կարող եք բազմաչափ կոմբինացիաներ նստել, մշակել, պլանավորել, նա գա իր դեմ ձեր` այդքան պլանավորածը իր մի երկու քայլով հողին հավասարեցնի։

Սպասենք, տեսնենք",- գրել է քաղաքագետը։