Պատերազմի հավանականությունն աճում է, եթե դա կանխելուն ուղղված ջանքերը բավարար չեն
Արցախում ստեղծված իրադրության մասին Հայաստանի անվտանգության խորհուրդը, այն ղեկավարողը, իհարկե պետք է հստակ գնահատականներ հնչեցնեն, սակայն ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը և միջոցառումները պետք է համահունչ լինեն։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամվոր Տիգրան Աբրահամյանը:
"Այսինքն՝ անել հայտարարություններ և կողքից հետևել իրադարձությունների ընթացքին ու սահմանափակվել միայն մտահոգություն հայտնելով, կարող են միջին վիճակագրական քաղաքացիները, բայց ոչ երբեք անվտանգության պատասխանատու պաշտոնյաները։
Նույն իշխանության մի ներկայացուցիչ խոսում է պատերազմի բարձր հավանականության մասին, մյուսը՝ թուրքի հետ բարեկամանալու անխուսափելիության մասին։
Պատերազմի հավանականությունը նաև աճում է, եթե դա կանխելուն ուղղված ջանքերը՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական առումով անբավարար են",- գրել է պաատգամավորը։