25.11.2024
Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. իրադրությունը մնացել է լարված
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 16 նոր դեպք և 2 մահ մեկ օրում

Հայաստանում մարտի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 484-ի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Վերջին մեկ օրում կատարվել է 2416 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը կազմում է 2 971 201:


Փաստացի այս պահին բուժվում է 2344 պացիենտ, նրանց թիվը նվազել է 20-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 409 853 անձ, վերջին մեկ օրում՝ 34-ը:


Անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 8611 է:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1676 է: