23.07.2025
Հունվար-փետրվարին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12%
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:


Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, ուղերձում մասնավորապես ասվում է. «Գոհունակությամբ պետք է փաստել, որ հայ-հունական հարաբերությունների հիմքում մեր ժողովուրդների դարավոր ամուր բարեկամական կապերն են, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում։


Հայաստանը և Հունաստանը մշտապես հանձնառու են ընդլայնելու և խորացնելու փոխշահավետ գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը հետագայում առավել կզարգանան և կամրապնդվեն` ի շահ մեր ժողովուրդների»:

Էդմոնդ Ղազարյանը ազատվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին