25.06.2026
ԱՄՆ-ն անպատասխանատու է անվանել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում. ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:


Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:


Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը` բավարար:


 

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների. ՊԲ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
25.06.2026
Փաշինյանն անկնալում է TRIPP-ի ենթակառուցվածքի շինարարություն արդեն 2026 թվականին