Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին, գլխավորելով բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը, կմեկնի Ռուսաստան: Այս մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը: Մոհամադ Բաքերին Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Այցի նպատակը ռուսական կողմի հետո երկկողմ համագործակցության զարգացումն է: Հանդիպմանը քննարկվելու են երկկողմ պաշտպանական ու ռազմական հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը , տարածաշրջանային ու միջազգային զարգացումները: