2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեից: Տարվում է նախաքննություն: Դեպքի վերաբերյալ քննչական կոմիտեն հավելյալ տեղեկություն կտրամադրի: