Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և Հանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: «Քննարկել ենք քաղաքացիական պաշտպանության ծրագրի շրջանակում մեր երկրի տարածքում ապաստարանների կառուցմանը, ինչպես նաև Պաշտպանության բանակի կարիքների համար շինարարական աշխատանքներում նրանց ակտիվ ներգրավվածությանը վերաբերող հարցեր: Ուժեղ պետություն ունենալը պահանջում է առաջին հերթին հուսալի պաշտպանական համակարգի ապահովում»,- գրել է Արցախի նախագահը Facebook-ի իր էջում: