ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը զգուշացրել է, որ COVID-19-ը պատվաստանյութերից արագ է տարածվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Վիրուսի տարածումն առաջ է անցել պատվաստանյութերի բաշխումից»,-ասել է Գուտերիշը իր ուղերձում: Նրա խոսքով՝ եթե թույլ տանք վիրուսին տարածվել, ապա էլ ավելի շատ մարդ կհայտնվի վտանգի տակ: Գուտերիշը նշել է, որ որքան շատ է տարածվում վիրուսը, այնքան ավելի են շատանում շտամները: Ավելի վաղ Գուտերիշը հայտարարել է, որ պատվաստման գլոբալ ծրագիրը կմիավորեր բոլորին, ով ունի անհրաժեշտ իշխանություն, գիտական էքսպերտիզա, արտադրողականություն եւ ֆինանսական հնարավորություններ: