25.11.2024
Մամուլ. Ապրիլի վերջ Փաշինյան-Ալիև հանդիպում է հնարավոր Մոսկվայում
prev Նախորդ նորություն

Մեզանում փորձում են ներդնել թշնամական այն «միտքը», թե ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ

Մեր գիտակցության մեջ պարբերական կրկնությամբ փորձում են ներդնել թշնամական քարոզի բաղադրիչ այն «միտքը», թե Հայաստանում կան իբր ադրբեջանական տարածքներ։ Իրականում նման բան չի կարող լինել, որովհետև եթե, պատկերավոր ասած, ինչ-որ կոլտնտեսության նախագահի որոշումով հայկական սրբազան հողի որևէ կտորի վրա ժամանակին հաստատվել է մարդկության մշակույթի պատմությանն անհայտ ինչ-որ վաչկատուն ցեղախումբ, դա մեր նախնիների արյունով և քրտինքով օծված այդ հողակտորը, ամենևին չի դարձնում «ադրբեջանական»։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:


«Եվ, ի վերջո, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի ռազմավարական խորքի խիստ խոցելիությունը կամ նույնիսկ գրեթե բացակայությունը, մեր հայրենիքի յուրաքանչյուր հողակտոր դարձնում է անսահմանորեն կարևոր և կենսական մեր հետագա գոյությունն ու հզորացումն ապահովելու համար»։


Հիշեցնենք, նախօրեին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ-ի տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո և՝ Ադրբեջանի տարածքներ, որոնք ՀՀ-ի վերահսկողության ներքո․


"Այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, բնականաբար՝ դե-յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»",- հայտարարել էր նա։