24.11.2024
Ի տարբերություն Վրաստանի ու Ուկրաինայի` Մոլդովան չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին. նախարար
prev Նախորդ նորություն

Ղազախստանը փոխել է դիրքորոշումը և դեմ է հակառուսական պատժամիջոցներին

Պաշտոնական Նուր-Սուլթանը դեմ է պատժամիջոցների ցանկացած կիրառմանը՝ որպես պետությունների վրա ճնշում գործադրելու գործիք։ Միակ բացառությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով սահմանված սահմանափակումներն են։ Այս մասին ապրիլի 7-ին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին, գրում է EADaily-ն։


Նախարարի խոսքով՝ «Խաբար 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ղազախստանը չի նախատեսում ձեռնարկել Ռուսաստանի շահերը ոտնահարող որևէ գործողություն կամ հրաժարվել Մոսկվայի հետ գործընկերությունից։


«Ղազախստանը մտադիր չէ միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ճնշմանը»,- ընդգծել է Թլեյբերդին։


Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Թիմուր Սուլեյմենովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղազախստանը գործիք չի լինի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները շրջանցելու համար և մտադիր է ենթարկվել հակառուսական և հակաբելառուսական պատժամիջոցների պահանջներին։


Նրա խոսքով՝ Ղազախստանի իշխանությունները չեն ցանկանում, որ երկրի նկատմամբ կիրառվեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի երկրորդական պատժամիջոցները, ուստի կանեն «ամեն ինչ՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները վերահսկելու համար»։