22.04.2025
Կայացել է Մեղրիի անցակետի արդիականացման, վերակառուցման շինաշխատանքների միջազգային մրցույթը
prev Նախորդ նորություն

Հայաստանը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 4 տոննա բժշկական պարագաններ

Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ ապրիլի 7-ին Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ: Այս մասին տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը:


Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար:


Ընդհանուր առմամբ, առաքելության առաջին օրվանից մինչև օրս Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 24 տոննա դեղորայք։


 

Հայաստանում կորոնավիրուսից մահ չի գրանցվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան