Հիմա ուշադի՛ր լսեք ինձ. ձայններդ կտրե՛ք, զգաստ կանգնե՛ք շարքում ու սպասե՛ք ինձ․ Ասրյան
Արցախի, Հայաստանի, Հայոց Սուրբ Հողի պաշտպանության մասին հայրենասիրական պաթոսով ԶԼՄ-ների առաջ ելույթներ ունեցող, ստատուսներ գրող ա՛յ ցռաններ, բա ո՞ւր էիք ապրիլյան և 44-օրյա պատերազմների ժամանակ, երբ Արցախը, Հայաստանը, Հայոց Սուրբ Հողը իսկական վտանգի մեջ էր։ Եթե այդքան հայրենասեր եք, ինչո՞ւ կամավոր զենք չվերցրիք ու թուրքերից չպաշտպանեցիք մեր Սուրբ Արցախը։ Այս մասին գրում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, համանուն կամավորական մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանը։
"Պարզ է, չէ՞, որ իսկական վտանգի, իսկական պատերազմի ժամանակ ձեր հոտած, բորբոսնած մսակույտերը, ձեր կյանքերը փրկելու համար դուք միշտ թաքնվում եք ձեր նկուղներում, կամ էլ, առավելագույնը, ելույթներ ունենում մայրաքաղաքում ու ստատուսներ գրում ձեր էջերում:
Հիմա ուշադի՛ր լսեք ինձ. ձայններդ կտրե՛ք, զգաստ կանգնե՛ք շարքում ու սպասե՛ք ինձ",- գրել է Ասրյանը: