21.06.2026
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը
prev Նախորդ նորություն

Դեսպան Հովհաննես Իգիթյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահին

Լիտվայում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային:


Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Նաուսեդան ընդգծել է, որ Լիտվան շարունակելու է սատարել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին: Ի թիվս մի շարք հարցերի, զրուցակիցները քննարկել են Հայաստանում և Արցախում անվտանգային առկա մարտահրավերները, իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և ներուժը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում:


Լիտվայի նախագահը, շնորհավորելով դեսպան Հովհաննես Իգիթյանին նշանակման կապակցությամբ, հույս է հայտնել, որ վերջինս իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցել դեսպանին՝ առաքելության իրականացման գործում։


 


 

Եվրախորհրդարանի 43 պատգամավորներ կոչ են արել  Շառլ Միշելին ճնշում գործադրել Բաքվի վրա
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն