Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել երեկ կայացած եռակողմ հանդիպումից ու մակագրել այն. «Հայաստան, Ադրբեջան, միասին»: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը գրառումը արել է երեք լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն և ադրբեջաներեն: