28.11.2024
Զորամասերից մեկի շտաբի պետը սպային մարմնական վնասվածք է պատճառել․ հարուցվել է քրգործ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ ՄԶԳ-ն և ՅՈՒՆԻԵՖ-ն աջակցում են ԱՆ-ին՝ նոր թափ հաղորդելու իմունականխարգելման ծրագրերին

ՀՀ-ի ազգային սառցային շղթայի կարողությունները հզորացնելու և ՔՈՎԻԴ-19-ի դեմ իմունականխարգելման ծրագրերը խթանելու նպատակով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ, գնել է 80 սառնարան և 285 սառցարան։


Այս սառնարաններն ու սառցարանները կտրամադրվեն առողջապահության առաջնային օղակի 250 հաստատություններին՝ այդպիսով երկրի բոլոր համայնքներում ապահովելով պատվաստանյութերի հասանելիություն։ Սառցարանները պատվաստանյութերի և այլ համապատասխան բժշկական արտադրանքի պահպահման համար կապահովեն -15˚C-ից մինչև -25˚C ջերմաստիճան, իսկ սառնարանները պատվաստանյութերի պահպանման համար ունեն 98 լիտր տարողունակություն՝ շուրջ 8,000 – 10,000 սրվակ։

Ընդգծելով սառցային շղթայի կարողության կարևորությունը՝ ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն նշել է, որ սառցային շղթան ցանկացած պատվաստումային ծրագրի հիքմն է։ «Ողջ երկրի տարածքում կուռ սառցային շղթայի կարողության ապահովումը հնարավորություն կտա արագորեն ընդլայնել պաստվաստումների ծածկույթը, ինչը մեզ ևս մեկ քայլով կմոտեցնի ՔՈՎԻԴ-19 համավարակի հաղթահարմանը»։

«Չնայած ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված բոլոր դժվարություններին՝ շատ արդյունավետ համագործակցություն ենք ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ վերջին երկու տարիների ընթացքում և ակնկալում ենք շարունակել մեր համատեղ աշխատանքը: Այս սառնարաններն ու սառցարանները վկայում են ԱՄՆ ՄԶԳ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ պատվաստումներ բոլորի համար սկզբունքին հավատարիմ լինելու մասին։ Այս սառնարանների և սառցարանների միջոցով հույս ունենք պատվաստանյութերը հասանելի դարձնել Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերում», - նշել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև բարձրացրել է հանրության իրազեկվածությունը վարակից պաշտպանվելու վերաբերյալ, ինչպես նաև Առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) և մարզային առողջապահական մարմինների հետ վերապատրաստումներ է իրականացրել առաջնային օղակի 4000 բուժաշխատողների համար։

«ՀՀ-ում սառցային շղթայի հզորացումը հնարավորություն կտա բուժաշխատողներին կենսական նշանակություն ունեցող պատվաստանյութերը հասցնել երկրի յուրաքանչյուր համայնք։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հուսով է, որ սա կօգնի նոր թափ հաղորդել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումներին, ինչպես նաև կնպաստի պլանային պատվաստումների համար ընդհանուր սառցային շղթայի հզորացմանը», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, - «ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի և պլանային իմունականխարգելման արդար հասանելիությունն ապահովելու շուրջ համագործակցությունը կարևոր ուղի է՝ ապահվելու համար, որ երեխաներին հասանելի լինեն առողջապահական, կրթական և պաշտպանության ծառայությունները, որոնք անհրաժեշտ են՝ օգնելու նրանց վերադառնալ բնականոն կյանքին»։

Հետագայում Հայաստանում պատվաստումների պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ու իրականացմանն աջակցելու նպատակով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Առողջապահության նախարարության, ՀՎԿԱԿ-ի և մարզային առողջապահական մարմինների հետ սերտ համագործակցությամբ, կշարունակեն իրականացնել հանրային իրազեկման արշավներ՝ վարակի փոխանցումը նվազեցնելու նպատակով և կվերապատրաստեն ևս 900 բուժաշխատողների:

Ավելին, առաջիկա ամիսներին, ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում Առողջապահության նախարարությանն աջակցելու նպատակով, ԱՄՆ ՄԶԳ-ն և ՅՈՒՆՍԵՖ-ը նախատեսում են մատակարարել և տեղադրել երեք սառցե սենյակ, ինչպես նաև` 210 սառցարան, այդ թվում՝ 5 գերսառը սառցարան և ևս 110 սառնարան։